ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որն ուղղված է երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացմանը եւ նրան լրացուցիչ հրետանային զինամթերքով ապահովելուն:
«Փաթեթն ընդգծում է ԱՄՆ-ի անփոփոխ հանձնառությունն Ուկրաինային՝ տրամադրելով կարեւոր կարճաժամկետ հնարավորություններ, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության համակարգերը եւ զինամթերքը, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված ուժերի կարողությունների մեծացումը՝ իր տարածքը պաշտպանելու եւ երկարաժամկետ հեռանկարում ռուսական ագրեսիան զսպելու համար»,-ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Դրանում ներկայացված են հակաօդային պաշտպանության համակարգեր եւ զինամթերք, ինչպես նաեւ արեւմտյան համակարգերը Ուկրաինայում գոյություն ունեցող սպառազինության հետ ինտեգրելու սարքավորումներ, որոնք հիմնականում խորհրդային արտադրության են: