Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա վաղը Մոսկվայում․ Չավուշօղլու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մայիսի 9-10-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու մայիսի 10-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ հումանիտար հարցերը, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, քաղաքական գործընթացը եւ փախստականների կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը:
Նախարար Չավուշօղլուն նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։