Թուրքիան ռազմական օպերացիա կսկսի․ Էրդողանի արձագանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին չեն ավարտվել, Անկարան հարմար պահի է սպասում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TVnet-ին տված հարցազրույցում։
«Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել, մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։
Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։