Հայաստանում լավ հանգստի պարզ գաղտնիքներ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐNovostivl.ru-ն գրում է, որ Հայաստանը ներկայումս դարձել է ռուսների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Այնուամենայնիվ, ոչ բոլորը գիտեն, թե ինչ կանոններ պետք է պահպանել հաջող ճանապարհորդության համար:
Turprom ինտերնետային պորտալն իր ընթերցողների հետ կիսվել է Հայաստանում հաջող հանգստի հնարքներով։ Պարզվել է, որ կան մի քանի նրբություններ:
Եթե զբոսաշրջիկը ծրագրում է մնալ Երևանում, ապա պարզապես պետք է այցելի այնպիսի վայրեր, ինչպիսին է Արարատ կոնյակի կոմբինատը (մասնավորապես ստորգետնյա արտադրամասը), չզրկի իրեն Մարտիրոս Սարյանի պատկերասրահ այցելելուց, այցելի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Եթե զբոսաշրջիկը մտադիր է լքել քաղաքը, ուրեմն անպայման պետք է տեսնի Սևանա լիճն ու Արագած լեռը։
Turprom-ը նաև գաստրոնոմիական առաջարկություններ է արել։ Խորհուրդ է տրվում փորձել հայկական տոլման (համեմած աղացած մսով լցոնված խաղողի տերևները), սմբուկի ռուլետները, խաշը (հիանալի ապուր, որի պարտադիր տարրը չորացրած լավաշն է), ղափաման (դդմի մեջ լցոնված չոր մրգեր բրնձով) և շատ այլ գունագեղ տեղական հայկական խոհանոցի ուտեստները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը