Հայաստանը կփորձի լուծել Թուրքիայի հետ տարանցիկ թռիչքների համար երկինքը փակելու հարցը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTourdom.ru-ն գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նախատեսում են մայիսի 10-ին միջկառավարական հանդիպում անցկացնել, որտեղ կքննարկվի երկրների միջև օդային հաղորդակցության հարցը։ Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռչող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ Ընդ որում, որոշումը կայացվել է առանց պաշտոնական նախազգուշացման և այդ մասին հրապարակային ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հանրապետությունը սահմանափակումները բացատրել է որպես «Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքների» արձագանք։
Դրանից հետո իրավիճակը մեկնաբանել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Գերատեսչությունում նշել են, որ Անկարայից ծանուցումներ չեն ստացել։ Այնուամենայնիվ, առանց դրա էլ պարզ է դարձել Թուրքիայի վճռականությունը սահմանափակելու հայկական ավիաընկերությունների տարանցումը դեպի Եվրոպա։
Խնդրի առնչությամբ ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նրա մեկնաբանությունները բավականին զգացմունքային են եղել և չեն բացահայտել Թուրքիայի հետ ակնհայտ հակամարտությունը լուծելու հանրապետության հետագա ծրագրերը։ «Այո, խնդիր կա, կներեք, սա ու՞մ խնդիրն է։ Սա մեր խնդիրն է։ Մեր ճանապարհները փակողները ընդհանրապես խնդիր չունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարկ է նշել, որ որոշ լրատվամիջոցներ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկնաբանել են որպես Հայաստանի ավիափոխադրողների համար հանրապետության երկնքի ամբողջական փակում։ Սակայն իրենք՝ ավիաընկերությունները, մամուլին տված ոչ պաշտոնական մեկնաբանություններում, պարզաբանել են, որ իրենց արդեն ծանուցել են Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարանցիկ թռիչքների արգելքի մասին, սակայն երկու երկրների քաղաքների միջև ավիահաղորդակցությունը մնում է։ Օրինակ Ստամբուլի օդանավակայանը առանց որևէ խնդրի ընդունել է FlyOne Armenia-ի ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից։
Միջազգային հանրության արձագանքն այս սահմանափակմանը մինչ այժմ եղել է ոչ միանշանակ։ Միայն ԱՄՆ Պետդեպարտամենտն է հստակ ուրվագծել իր դիրքորոշումը հայտնելով հիասթափություն Թուրքիայի գործողություններից և հույս հայտնել, որ երկու պետությունները ընդհանուր լեզու կգտնեն, և արգելքը շուտով կվերացվի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը