Զելենսկին հայտարարել է, որ ատրճանակ ունի և գիտի, թե ինչպես օգտագործել այն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ատրճանակ ունի և գիտի, թե ինչպես օգտագործել այն։ Այս մասին նա ասել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Կոմարովին տված հարցազրույցում։
«Ես կարող եմ (կրակել - խմբ․): Պատկերացնու՞մ եք՝ Ուկրաինայի նախագահը ռուսների մոտ գերի։ Ամոթ է։ Մենք պատասխան կրակ կբացեինք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան հակագրոհի կանցնի՝ չսպասելով ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը։ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ այդ մատակարարումները մեծապես կօգնեն Ուկրաինային, սակայն հակագրոհը հետաձգել այլեւս հնարավոր չէ։
Մինչ այդ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել Կիևի համար այնպես, ինչպես ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Ֆինլանդիայի համար։ Նրա խոսքով՝ Հելսինկին ոչ միայն տարածք է զիջել Ռուսաստանին, այլեւ բազմաթիվ կյանքեր է կորցրել։