Բեռլինը, Վարշավան և Կիևը Լեհաստանում տանկերի սպասարկման կենտրոն կստեղծեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինը, Վարշավան և Կիևը Լեհաստանում Ուկրաինայում գործարկվող Leopard 2 տանկերի պահպանման և վերանորոգման կենտրոն ստեղծելու համաձայնագիր են ստորագրել։ Սպասվում է, որ այն աշխատանքը կսկսի մայիսի վերջին, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Ռամշտեյնում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման շրջանակում։ Հանդիպումը հեռարձակել է Welt հեռուստաալիքը։
«Մենք խոսում ենք ծախսերի մասին, որոնք կարող են փոխվել՝ տարեկան 150-200 միլիոն եվրոյի սահմաններում: Մենք ազնվորեն կիսենք դրանք»,- ասել է Պիստորիուսը: «Մենք ելնում ենք նրանից, որ կենտրոնը կկարողանա իր աշխատանքը սկսել հաջորդ ամսվա վերջին»,- հավելել է նա։
Հունվարի 25-ին Գերմանիայի կառավարությունը հաստատեց, որ 14 Leopard 2 տանկ կուղարկի Ուկրաինա և այլ երկրներին թույլտվություն կտրամադրի` վերաարտահանելու այդ մեքենաները։ Փետրվարի 24-ին Գերմանիան որոշեց Կիևին իր զինված ուժերի պաշարներից ևս չորս միավոր տեխնիկա մատակարարել։ Մարտի վերջին հայտնի դարձավ, որ խոստացված 18 Leopard 2-ներն արդեն հասել են իրենց նշանակետին։
Leopard 2-ը համարվում է սպառազինության համաշխարհային շուկայում ամենաառաջադեմ մարտական տանկերից մեկը։ Այնուամենայնիվ, խնդիրներից մեկը կարող է լինել համակարգի բարդությունը, որը շատ դժվար է սպասարկել, ուստի ԳԴՀ-ն որոշեց սպասարկման կենտրոն բացել: