Մարկեդոնովն իր կարծիքն է հայտնել Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐChto-proishodit.ru-ն գրում է, որ Անդրկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին իր կարծիքն է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում միջազգային մակարդակով բանակցություններ են ընթանում համաձայնագիր կնքելու համար։ Այդ բանակցություններին մասնակցում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։
Միևնույն ժամանակ, արևմտյան պետությունների ներկայացուցիչները ձգտում են ազդել ինչպես իրավիճակի վրա, այնպես նաև մասնակցել դրա կարգավորմանը։ Մարկեդոնովն ասել է, որ որպես դիտորդ Հայաստան են ուղարկվել ԵՄ ներկայացուցիչներ։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված դիվանագիտական միջոցներն արդեն իսկ ցույց են տվել իրենց արդյունավետությունը և պետք է շարունակվեն, որպեսի պայմանագրի ստորագրմամբ բանակցություններն ավարտին հասցվեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը