Տրամաբանական չէ՞. ռադայի պատգամավոր Կամելչուկը Հայաստանին մեղադրել է սեփական տարածք հանդիսացող Սյունիքի վրա իրակական ԱԹՍ–ներով հարձակվելու մեջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv–ն գրում է, որ Ուկրաինայում իշխող կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավոր Յուրի Կամելչուկը կարծում է, որ ապրիլի 11-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական բախումը նախաձեռնել են հայերը Իրանի օգնությամբ։հԵվ արձակվող կողմը պետք է ենթարկվի միջազգային հանրության պատժամիջոցներին: Յուրի Կամելչուկը իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից է։ Այո, իհարկե, արդարացի է, եթե հաշվի չառնեք այն փաստը, որ այդ մասին «ոռնում» է մի քաղաքական գործիչ, ում երկիրը 8 տարի Դոնբասում խաղաղ բնակիչների է սպանում։
Ամենահետաքրքիրն այն է, որ Կամելչուկը, խոսելով «հարձակվող» երկրի մասին, նկատի ունի Հայաստանը։ Նման կարծիքով նա կիսել է ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների քննարկման ժամանակ։ Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը հայկական Սյունիքում Տեղ գյուղի մոտակայքում կրակ է բացել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվի գործողությունները գնահատել է որպես ագրեսիվ սադրանք ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ։
Կամելչուկը, մեկնաբանելով այդ իրավիճակը, Հայաստանին է գործնականում մեղադրել ագրեսիայի մեջ։ Շատ «տրամաբանական» է, այստեղ ավելացնելու բան չկա։ Ավելին, Արևելաեվրոպական զեկույցի բյուրոյին տված հարցազրույցում ուկրաինացի պատգամավորը նաև հայտարարել է, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի վրա հարձակման ժամանակ» օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, և այդ իսկ պատճառով, Կամելչուկի կարծիքով, անհրաժեշտ է դիմել ԵԽԽՎ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քանի որ նման ռազմական հանցագործությունները պետք է պատժվեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը