ԵՄ դիտորդներն իրենց հավաքագրած տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին. քաղտեխնոլոգ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդեն ամիսներ շարունակ Հայաստանում է ԵՄ առաքելությունը, որը այս ամիսների ընթացքում ընդամնեը մեկ անգամ է հանդես եկել հայտարարությամբ: Դրանով առաքելության ղեկավարը հայտարարեց, որ եթե մինչև գարնան ավարտը հայ-ադրբեջանական պատերազմ չսկվի, ապա իրենք կհամարեն, որ իրենց առաքելությունը կատարված է: Սա, բնականաբար, բանական մարդու համար առնվազն տարօրինակ է:
Նկատենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդներին հրավիրում էր Հայաստան` տարածաշրջանում բոլորը դժգոհ էին: Այդ մասին բացահայտ ասացին Ռուսաստանն ու Իրանը, որոնք մեր պոտեցիալ դաշնակիցն էին պատերազմից հետո: Ադրբեջանի նախագահն էլ ասում էր, որ ԵՄ ներկայությունն իր համար միևնույնն է, թեև ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիման ժամանակ տեսակետ հայտնեց, որ դժգոհ է: ԵՄ առաքելությունը Հայաստան բերելուց և տարածաշրջանային բոլոր ուժերի զայրույթը շարժելուց հետո, առնվազն պետք է նժարին դնելիս ավելի բարձր լինի այդ առաքելության դերը:
ԵՄ-ից ասում են, որ իրենց մոտ միայն հեռադիտակներ են, իսկ հնարավո՞ր չէ, որ այդ հեռադիտակի օգնությամբ առնվազ արձանագրեն, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, որ կողմն է ագրեսոր:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 1or.am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ Փաշինյանը ԵՄ առաքելության տեղակայման մասին այլ պատճառ ուներ. «Արևմուտքն է ՀՀ իշխանությունից պահանջել, որևէ ձևով Արևմտյան հետախուզական խումբ ունենալ Հայաստանում: Վարչապետը կառավարության նիստում հստակ ասաց, որ Ադրբեջանը Հայաստանում գտնվող ռազմաբազայից վտանգ է զգում և ԵՄ դիտորդները կգան Հայաստան, որ Ադրբեջանին տեղեկացնեն, հանգստացնեն, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան իրենց համար վտանգ չի ներկայացնում: Եվրոպացի դիտորդներն էլ եկել են դրա համար: Իրենց խնդիրը տեղեկություն հավաքելն է և փոխանցելն է Ադրբեջանին, որն էլ իրենք գերազանց ձևով իրականացնում են:
Վերջերս հաղորդում եղավ, որ ԵՄ դիտորդներն իրենց հավաքագրած տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին: Նրանք եկել են, որ հետախուզական ինֆորմացիա ներկայացնեն, թե ռուսական ռազմաբազան այստեղ ինչով է զբաղված: Եվ երկրորդ՝ նրանք եկել են, որ սահմանամերձ բնակչության շրջանում քարոզչություն անեն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները վերադառնան խաղաղության դիրքին, որպեսզի այստեղ ռուսական խաղաղարար ներկայության կարիք չլինի և Արևմուտքը Հարավային Կովկասը վերցնի իրենց հսկողության տակ: Չկա որևէ փաստաթուղթ, որը կնքված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև, որտեղ հստակ կլինի գրված այդ դիտորդների առաքելությունը»:
Աննա Ավետիսյան