Բաքվի և Երևանի ուղիղ շփումները դադարեցվել են. Բայրամովը սպառնացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումները դադարեցվել են՝ դրանում մեղադրելով Հայաստանին և սպառնալիքներ հնչեցնելով։ «Հետևանքները Հայաստանի համար կարող են սարսափելի լինել»,- ասել է Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ Բաքվում բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, գրում է Haqqin-ը:
«Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», - հայտարարել է Բայրամովը: