Քարերի հայկական սիմֆոնիան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐMoya-planeta.ru-ն գրում է, որ մայր բնությունից լավ արարիչ չկա: Եվ ահա նրա ստեղծագործություններից մեկը՝ Գառնիի քարերի երգեհոնը, որն առավել հայտնի է որպես «Քարերի սիմֆոնիա»։
Հայաստանը հարուստ է ոչ միայն հին եկեղեցիներով, այլ նաև նման բնության հրաշքներով։ Ասում են, որ այդ 100 մետրանոց բազալտե սյուները գոյացել են միլիոնավոր տարիների ընթացքում հրաբխային ակտիվության արդյունքում։ Մի տեսակ «հրաբխի սառած արցունքներ» են:
Բայց ամենաուշագրավն այն է, թե որքանով են այդ սյուները համաչափ: Երբ նայում ես, թվում է, թե ինչ որ մեկը դրանք փորագրել է ձեռքով։ Եվ իրոք, ճշմարտությունը այն է, որ դա ասես հսկա երգեհոն լինի: Այդ վայրը կոչվում էր քարե կամ բազալտե երգեհոն, բայց հետո հայերը ավելի գեղեցիկ և մեղեդային անուն ստեղծեցին՝ «քարերի սիմֆոնիա», չնայած այնտեղ երաժշտություն չենք լսի։
Նմանատիպ «բազալտե երգեհոններ» կան նաև այլ երկրներում (Իռլանդիա, ԱՄՆ, Իսլանդիա, Ռուսաստան), բայց պետք է խոստովանել, որ նման հրաշք չկա։ Ճիշտ երկրաչափական ձևի քարե խողովակների հսկայական թափանցիկ պատ, որը ձգվում է դեպի երկինք: Մի՞թե հրաշք չէ։
Ճիշտ է, պետք է զգույշ լինել, քարերը կարող են պոկվել ցանկացած պահի։ Եվ ի տարբերություն այլ երկրների, այստեղ պարիսպներ ու պահակներ չկան։ Լուսանկարները, ցավոք, չեն փոխանցում այդ վայրի ողջ ուժը, այնպես որ, եթե Հայաստանում լինեք, ապա անպայման այցելեք Գառնի գյուղի մոտ գտնվող «Քարերի սիմֆոնիան»: Եվ ճանապարհին մի մոռացեք կանգ առնել տեղի հունական տաճարի մոտ, որը գտնվում է մոտակայքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը