Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը. Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպս․ Աբրահամյանի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով․

(Ստեփանակերտ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, 9 ապրիլի, 2023 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Ուր՞ է, մահ, քո հաղթությունը,

ու՞ր է, գերեզման, քո խայթոցը»

(Ա Կորնթ. 15:55)

Սիրելի հավատավոր զավակներ,

Պողոս Առաքյալի այս հռետորական հարցադրումն է հնչում մեր ականջներին, երբ դեմառդեմ կանգնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության իրողության առջև: Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափը այլևս պարտված է Քրիստոսին հավատացողների համար: Քրիստոսի Հարությունը մեր հավատքի սիրտն է, իսկ Քրիստոնեությունը՝ կյանքի կրոնը, որովհետև «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ` ողջերի» (Ղուկ. 20:37):

Բոլոր ավետարանիչները հստակ կերպով նկարագրում են, թե ինչպես Հիսուսը ամբողջական կերպով կրեց մարդկային տառապանքն ու ցավը, և Նրա հոգին մահու չափ տրտմած էր: Ինչպես մեր Տիրոջ՝ մարդկային ցավի ամենախորքերը մտնելու լիակատար հանձնառությունը պարտության մատնեց սատանային և ավերեց դժոխքը, նույն կերպ էլ Հարության անպարտելի ճշմարտությունը պարտության մատնեց առաքյալների ներքին վախն ու հանձնապաստան վիճակը։ Նրանք, որ նախապես փախել էին իրենց Վարդապետի չարչարանքների ժամանակ, Հարությունից հետո դարձան Նրա քաջարի վկաները ամբողջ աշխարհում, և անգամ մահվան սարսափը ի զորու չեղավ լռեցնելու Նրանց ձայնը, որովհետև նրանք ճանաչել էին Ճշմարտությունը և ճաշակել էին իրական կյանքի քաղցրությունը. որովհետև նրանք տեսել էին Հարություն առած Փրկչին:

Հարությունը վավերացրեց Քրիստոսի խոսքերի և գործերի ճշմարիտ լինելը: Մենք հեքիաթների, առասպելների չենք հետևում, և մեր մեղքերի թողությունն ու ներումը հիմնված են թափուր գերեզմանի վրա: Քրիստոսի Հարությունը մեր ապագա հարության երաշխիքն է. «Ես ապրում եմ, դուք նույնպես պիտի ապրեք» (Հովհ.14:19)։

Երբ «Ավագ Շաբաթվա» ընթացքին մենք մասնակցում ենք եկեղեցական արարողություններին, դարերի հեռավորությունից խորհրդավոր կերպով հայտնվում ենք Հիսուսի կողքին և նրա հետ քայլում դեպի Գողգոթա:

Այս ամենի վերապրումը ավելի է մտերմացնում մեզ մեր Փրկչի հետ և օգնում հասկանալ Աստծո անսահման սերը, և թե ինչպես են աստվածային նախախնամությամբ չարչարանքները պսակվում հաղթական Հարությամբ:

Խաչից Հարություն գնացող ճանապարհին մեզ համար մարմին են առնում քրիստոնեության հիմնարար սկզբունքները` մեր ես-ն ուրանալը, ներելն ու ներվելը, սիրելով ուրիշներին երջանկացնելը, մեր կյանքը նպատակային ապրելը, հանուն ճշմարտության զոհաբերվելը և այս ամենով մեր փրկությունն ամբողջացնելը:

Այսպիսին էր Քրիստոսի մարդեղության և երկրավոր կյանքի ամբողջ ընթացքը, և դա որպես շնորհ փոխանցվեց առաքյալներին, սրբերին՝ հասնելով մինչև մեզ, և եթե մենք տեր ենք կանգնում այդ շնորհին, ապա մենք դադարում ենք ամբոխ լինելուց և դառնում ենք սուրբ ազգ և ժողովուրդ: Մեր քրիստոնեական կեցվածքից, միախորհուրդ կերպարից և իրար որպես Քրիստոսով քույրեր ու եղբայրներ ընկալելուց է կախված մեր վաղվա գալիքը: Այսօր մեզ են նայում բազում աչքեր, քննության են առնում մեր միասնականությունը և հետևություններ են անում, թե արդյո՞ք այս ժողովուրդն ի զորու է միաբանված պայքարելու, արդյո՞ք դիմադրելու կամք, ցանկություն ու խոհեմություն ունի, թե՞ ոչ:

Այսօր մեր Հայրենիքը անցնում է փորձությունների չընդհատվող մի ճանապարհով, իսկ մենք տոնախմբում ենք Հարության հրաշափառ տոնը. այս երկու իրարամերժ տրամադրություններ արթնացնող իրողությունները իրականում գալիս են լրացնելու միմյանց: Արդարության համար պայքարի ճանապարհին միշտ չէ, որ մեզ հաղթանակի և փառքի դափնիներն են սպասում, հաճախ փշե պսակն է բաժին հասնում մեզ, բայց երբ մենք մեր պայքարը մղում ենք հանուն Ճշմարտության, հանուն Աստծո կամքի, և ոչ մեր ես-ի, այն ժամանակ Հարությունն է լինում մեր ջանքերի արդյունքը: Դժբախտություններն ու տանջանքները մղում են մեզ ճանաչելու մեր թերություններն ու մոլորությունները: Արդյունքում բացահայտում ենք երկրայինի անցողիկ և ունայն լինելը` ձգտելով դեպի հավիտենական և մնայուն բարիքներ: Քրիստոս իր օրինակով մեզ սովորեցնում է, որ մարդու երջանիկ լինելու ամենամեծ գաղտնիքը թաքնված է ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելու մեջ:

Աստծուն ոչինչ այնքան չի անարգում և վշտացնում, որքան մարդու անհավատությունը: Քրիստոսի կատարած փրկագործության ամբողջ նպատակը այն էր, որ մարդը սկսի սիրել և վստահել Աստծուն: Աստված մշտապես փորձում է մարդկանց մեջ հավատը արթուն պահել իր խոստումների և շնորհի միջոցով: Շնորհը արթնացնելու և հավատն ամրապնդելու գլխավոր ուղին Ուխտն է: Դժվար իրավիճակներում Ուխտը պետք է դառնա հոգևոր այն խարիսխը և երաշխիքը, որ Աստծուց խոստացվածը անպայման կկատարվի:

Մենք, որպես ազգ և ժողովուրդ, անմասն չենք Աստծո հետ կնքված ուխտերից և մեզ համար էլ գոյություն ունի այդպիսի 3 կարևոր ուխտ:

Առաջին ուխտը ընտանիքի ուխտն է․ երբ Աստված արդար Նոյին իր ընտանիքով փրկեց համաշխարհային ջրհեղեղից և բնակեցնելով Արարատի լանջին՝ նրանով նոր սկիզբ տվեց մարդկությանը:

Երկրորդը Հայկ Նահապետի հետ կնքված ուխտն է․ Աստված զորացրեց նրա բազուկը, միտքն ու հոգին, և Հայկը մինչև քրիստոնեություն լինելով քրիստոնեական գաղափարների կրող՝ ընդդիմացավ չար Բելի հակաաստվածային ծրագրին և հավատարիմ մնալով մեկ Աստծո պաշտամունքին` հիմքը դրեց մեր առաջին հայկական թագավորությանը:

Երրորդ ուխտը Աստված մեզ հետ կնքեց Իր Էջքով, որով լուսավորեց Հայաստան աշխարհը և հիմնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այդ ուխտով հայ ազգը կապված է Լուսավորչի Աջին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ընտանիք, Պետություն, Եկեղեցի, ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ, և եթե մենք հավատարիմ մնանք այս երեք կարևոր սրբություններին, ապա մեր ընթացքը կլինի դեպի հավիտենություն գնացող ընթացք, իսկ մեր տառապանքները կպսակվեն Հարության հաղթանակով:

Այսօր ավանդույթի համաձայն ի լուր բոլորի հայտարարելով Քրիստոսի Հրաշափառ Հարության մասին, էական ոչինչ էլ չենք փոխի, եթե այն ինչ մի անգամ պատահել է, մեզ համար չդառնա կենդանի իրողություն։ Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով։ Այսօր էլ մեր թշնամիները, չարի ձեռքին գործիք դարձած, խաչի վրա գամելով մեր ազգի ձեռքերն ու ոտքերը՝ Արցախ աշխարհը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը։ Բայց ինչպես չարի ծրագրերի մեջ չկար Հարության հրաշալի իրողությունը, նույնպես և մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը:

Ուստի սիրելիներ, Հարության այս ուրախարար տոնին լցվենք իրար հանդեպ սիրով և հոգատարությամբ, դժվարությունները միասնաբար և համբերությամբ հաղթահարելու տոկունությամբ, հավատարիմ մնանք Աստծո հետ կնքած մեր ուխտին և մեր հզոր հավատքով Հարություն պարգևենք մեր հայրենիքին:

Քրիստոս Հարյավ ի մեռելոց,

Ձեզ և մեզ մեծ ավետիս…

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное