Կրեմլի տարածած հաղորդագրությունը ուշագրավ նախադասություն է պարունակում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորության մասին օրեր առաջ խոսել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկյացուցիչ Մարիա Զախարովան, հայտարարել, թե ՀԱՊԿ-ն պատրաստ է ցանկացած պահի առաքելություն տեղակայել Հայաստանում, եթե Հայաստանը համաձայնի։ «Գնդակը Երևանի դաշտում է»,- նշել էր Զախարովան։
Ըստ էության Հայաստանի գործող իշխանությունները գնացել են ռազմավարական դաշնակիցներին վերջնագրեր ներկայացնելու ճանապարհով։ Ոչ թե ԱԳՆ, այլ ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի բերանով հայտարարել են, թե Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մասին հնարավոր կլինի խոսել, երբ բավարարվեն Հայաստանի դիրքորոշումներն ու ցանկությունները։
Ըստ Խանդանյանի, Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստանում տեղակայումը, պարզապես փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նման առաքելություն լիներ շարունակում է գտնվել լրամշակման փուլում։
Հիշեցնենք՝ Հայաստանը հրաժարվել էր հաստատել փաստաթուղթը, քանի որ կառույցում գործընկեր պետությունները ակտիվորեն չէին արձանագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումները։
«Հայաստանի արտգործնախարարությունը շատ ավելի լակոնիկ և դիվանագիտական պատասխան է տվել, նշել, թե հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից՝ Մոսկվայում, մարտի 20-ին, աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են ԱԳՆ-ից, և ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը լրջագույն կերպով սրել էր հայ-ռուսական հարաբերությունները։
Ռուսաստանը դեմ էր և այդ մասին երբևէ չէր թաքցրել Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայմանը, իսկ այժմ էլ Հայաստանը, թերևս ինքն է ուղիներ և մեթոդներ փնտրում՝ հրաժարվելու ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայումից։ Ինչպես և ԵՄ առաքելության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը ևս զսպիչ դեր կարող էր ունենալ, ուստի և ՀԱՊԿ առաքելությունից հրաժարումը առաջին հերթին վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են հակադաշնակցային քայլերի գնալ՝ դրա համար պատրվակներ և պատճառաբանություններ գտնելով։ Այս համատեքստում չափազանց ուշագրավ է երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը, վարչապետը կարևորել է ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը։ Քննարկվել են նաև եռակողմ հայտարարություների իրականացմանը՝ այդ թվում տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցած այլ զարգացումների շուրջ։
Կրեմլի տարածած հաղորդագրությունը ուշագրավ մեկ այլ նախադասություն է պարունակում, որ քննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Կա՛մ Ռուսաստանը վերջնականապես որոշել է իր ձեռքը վերցնել կարգավորման գործընթացը առավել լայն ներկայություն ապահովելով տարածաշրջանում խնդիրների առաջ դնելով փաշինյանական վարչախմբին, կա՛մ էլ ՀՀ իշխանությունների հրաժարվելու դեպքում լրջագույն խնդիրներ է առաջանալու։
Աննա Նադոյան