Քաղաքացին փողոցում թույն է խմել, նրան անգիտակից վիճակում հասցրել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 15-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «1-03» ծառայություն:
Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ն (մոտ 70 տարեկան):
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: