Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
«Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ի կազմում է: Շնորհավորում եմ: Այսօրվանից դաշինքը բաղկացած է 31 երկրից»,- ասել է նա։
Մորավիեցկին հավելել է, որ ուժեղ գործընկերներն ապահովում են Լեհաստանի և ամբողջ աշխարհի անվտանգությունը։ Միաժամանակ, դաշինքից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել։
Ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Ֆինլանդիան ապրիլի 4-ին կդառնա դաշինքի մաս։ Կրեմլում միաժամանակ նշել են, որ նման գործընթացներում ոտնձգություն են տեսնում Ռուսաստանի անվտանգության դեմ։
Ֆինլանդիան Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2022 թվականի մայիսին։ Թուրքիան դեմ էր դաշինքին նրանց միանալուն, սակայն ապրիլի 1-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն տվեց Ֆինլանդիայի հայտի վավերացմանը։ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բարդացավ Ստոկհոլմում Ղուրանի պատճենն այրելու արշավից հետո։