Իրավիճակը Արցախում թեժանում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSegodnia.ru-ն գրում է, որ Իրավիճակն Արցախում օր օրի թեժանում է: Ադրբեջանական զորքերի և «բնապահպանների» շրջափակման հետևանքով տանջված արցախցիները զգում են պատերազմի մոտեցումը։ Պատերազմի մասին խոսում են ինչպես հանրապետության ղեկավարությունը, այնպես էլ բնակիչները փողոցներում։
Ադրբեջանը ուժեր է հավաքում Արցախի ու Հայաստանի հետ սահմանին: Օկուպացված Հադրութում արձանագրվել է իսրայելցի զինվորականների ժամանումը։ Այստեղ գաղտնիք չկա, ամեն ինչ պարզ է. Ղարաբաղի Հադրուդ սահմանամերձ շրջանի մի շարք բարձունքներից հստակ երևում է Իրանի հարակից տարածքը։ Ինչպես հայտնի է, Բաքուն իր տարածքը տրամադրել է իսրայելցի զինվորականներին հետախուզական-դիվերսիոն աշխատանքների համար։ Ադրբեջանի տարածքը Իսրայելի կողմից կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Նաև այդ մասին են խոսում Արցախում և Հայաստանում։
Այդ ֆոնին ադրբեջանցիները խախտելով 2020 թվականի նոյեմբերին կնքված խաղաղության համաձայնագրերը փորձում են գրավել մի շարք առանցքային բարձունքներ։
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի վրա, որը Արցախի բնակիչների «կյանքի ճանապարհն» է։
Ադրբեջանցիների այդ հատվածում ճանապարհի վերջնական փակումը կանխվել է ռուս խաղաղապահների կողմից, ովքեր նրանց հետագա առաջխաղացումը կանխելու նպատակով դիրքեր են տեղակայել ագրեսորներից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա։ Բացի դա ադրբեջանցիները առաջխաղացման նոր փորձ են արել, սակայն կասեցվել են:
Այնուամենայնիվ իրավիճակը կրիտիկական է։ Հակառակորդը, ըստ Աբրահամյանի, այդ ուղղությամբ առաջ է գնացել այնքան, որքան իրեն անհրաժեշտ է եղել, ամրակայման աշխատանքներ է իրականացրել և վերահսկողություն հաստատել այդ կարևոր ճանապարհի վրա, իսկ մնացած ամեն ինչը երկրորդական է։
Խնդիրը, սակայն, միայն թշնամին չէ, ով չի թաքցնում իր Արցախի և Հայաստանի հետ կապված ծրագրերը։ Խնդիրը պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ է, որը այդպես էլ չի մշակել Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն։ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից եզրակացություններ չեն արվել, կորցվել է Հայաստանի անվտանգության ուժերի բարեփոխման և մարտունակ վիճակի բերելու ժամանակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը