Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ակտիվորեն կապեր է հաստատում թուրքական ընդդիմության հետ։ Այս մասին հայտարարել է Yeni Şafak-ի թուրքական խմբագրության սյունակագիր Հուսեյն Լիքօղլուն, հաղորդում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ 2022 թվականի հունվարի 31-ից մինչև 2023 թվականի մարտի 29-ը Ֆլեյքը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ընդդիմության մի քանի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, ավելի վաղ հայտնի էր դարձել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Լավ կուսակցության» առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուի և Մերալ Աքշեների՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հարևանությամբ գտնվող հյուրանոցում հանդիպման մասին։
«Անկարայում ԱՄՆ նոր դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցը վերածվել է տեղեկատվական կենտրոնի։ Մենք չգիտենք, թե ով ում հետ է հանդիպել հյուրանոցում և ինչի մասին է զրուցել։ Բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ հյուրանոցն ունի ԱՄՆ հետախուզությանը պատկանող խուլ սենյակներ»,- ամփոփել է իր հոդվածագիրը։