Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում, շաբաթ օրը հրապարկվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացման մասին օրենքի տեքստը, հաղորդում է Anadolu-ն։
Օրենքի համաձայն՝ հաստատվում է 2022 թվականի հուլիսի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրին Ֆինլանդիայի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը։
Օրենքն ուժի մեջ է մտնում Resmi Gazete-ում հրապարակման օրվանից:
Մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը:
Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 30 անդամների կողմից արձանագրության հաստատման գործընթացն ավարտվել է։ Պաշտոնական ընթացակարգերի ավարտից հետո Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը: