ԱԺ-ն վերածվել է «քուչի բիսեդկայի». իշխանության երկակի ստանդարտները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած խայտառակ միջադեպը լիովին բնորոշում է քաղաքական հարաբերությունների այն որակը, որը գոյություն ունի Հայստանում։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում երեկ միջադեպ էր տեղի ունեցել, քանի որ հանդիպումը դռնփակ էր, ապա կողմերից յուրաքանչյուրը սեփական տեսանկյունից էր ներկայացնում միջադեպի հանգամանքները։ Իշխանության պնդմամբ, իբր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը հանկարծակի հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել նրա քունքին և փախուստի դիմել։ Ավելին, իշխանական պատգամավորները մինչև երեկոյան տեղեկություններ էին տարածում, թե Սահակյանը փախուստից հետո թաքնվել է զուգարանում։
Ընդդիմությունն իր հերթին հերքում էր իշխանության պնդումները, նշում, որ Վլադիմիր Վարդանյանն է ագրեսիվ վարք դրսևորել, սադրել և այդ կերպ փորձում են շեղել հանրության ուշադրությունը Տեղ գյուղում կատարվող ցավալի իրադարձություններից։ Ցանկացած պարագայում ով էլ որ ճիշտ կամ սխալ լինի այս միջադեպում, ակնհայտ է, որ բռնությունն ու ինքնահաստատվելու մղվող դեռահասի վարքը վաղուց ավանդույթ են դարձել Հայաստանի Ազգային ժողովում։
Խորհրդարանը վերածվել է ոչ թե քաղաքական բանավեճերի ամբիոնի, այլ տղայական ռազբորկաների, հայհոյանքների հավաքատեղիի, որի պատասխանատուն առաջին հերթին փաշինյանական վարչախումբն է իր լկտի և լպիրշ բառապաշարով, խոսույթով և ընդդիմախոսների հետ հարաբերվելու կուլտուրայի բացակայությամբ։ Առաջին անգամը չէ, որ իշխանությունը դիմում է բռնությունների, և եթե Մհեր Սահակյանը չհեռանար հանձնաժողովի նիստերի դահլիճից, ապա վստահաբար թվով գերազանցող քպ-ական պատգամավորները հաշվեհարդար էին տեսնելու նրա հետ։
Փոխարենը հաշվեհարդար տեսան ոստիկանները, Ալեն Սիմոնյանի սադրանքով ձերբակալելով պատգամավորին։ Նա 72 ժամով ձերբակալված է և չի բացառվում, որ խորհրդարանը կալանքի թույլտվություն տա պատգամավորի համար։
Լիլիթ Մուրադյան