Ռուսաստանից մերժում են Փաշինյանի զանգերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Հայաստանի սահմանադրությանը համապատասխանելու որոշումը լուրջ հարված է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, երբ ՍԴ որոշման շուրջ աղմուկ բարձրացավ անցած շաբաթվա վերջին և ռուսական կողմը սկսեց բավական կոշտ արձագանքել, ընդհուպ փակ դռների ետևում սպառնալիքների անցնելով, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը փորձել է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ապարդյուն։
Ռուսական կողմի նման արձագանքը թեև սպասելի էր, սակայն դրա կոշտության աստիճանը խուճապի է մատնել գործող իշխանություններին, և Փաշինյանն էլ ցանկանում է անձամբ զանգահարել Վլադիմիր Պուտինին, արդարանալ նրա մոտ, հայտարարել, թե այդ որոշումը ոչ թե իր, այլ Ադրբեջանի դեմ է։ Ընդհուպ Փաշինյանը մտադիր է պատժել իր սեփական կուսակիցներին, որոնք տարբեր հարցազրույցներում չեն բացառել ՄՔԴ որոշման՝ Վլադիմիր Պուտինին դեմ լինելու հանգամանքը։
Պարզ է, որ ռուսական կողմը այսպիսի մանկական արդարացումները լուրջ չի ընդունելու, ուստի և օրեր շարունակ Նիկոլ Փաշինյանի զանգերը մնում են անպատասխան։ Կրեմլից նրան պարզապես հասկացել են, թե Վլադիմիր Պուտինը մերժում է իր հետ որևէ հեռախոսազրույց, իսկ տարբեր խողովակներով, այդ թվում ՀՀ-ում ՌԴ և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունների միջոցով նախազգուշացրել են հնարավոր չափազանց կոշտ հետևանքների մասին։
Միգուցե գործող իշխանությունների շաքարը վախից չափազանց բարձր է եղել և այժմ էլ փորձում են ամեն կերպ արդարանալ Ռուսաստանի դեմ, միաժամանակ հաճոյանալով Արևմուտքին, սակայն ռուսական կողմն առայժմ հետ քայլի որևէ հնարավորություն չի տեսնում և չի էլ ցանկանում լսել Փաշինյանի արդարացումները։
Կարինե Առուստամյան