Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է ոտ 83 հազար մարդ բնակչությամբ Շիրվան քաղաքից դեպի արեւելք 13 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։