Հույս ունենք, որ Թեհրանի և Բաքվի միջև հակամարտությունը ժամանակավոր բնույթ ունի. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի միջև միջև հակամարտությունը շուտով կվերացվի, մարտի 29-ին իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Regnum-ը։
«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է Լավրովը։
Նա հայտարարել է, որ շփումների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային կապերի զարգացման համատեքստում։