Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունի։ Այս մասին ՌԴ ղեկավարն ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի հարյուր հազարավոր նմանատիպ զինամթերք, սակայն դրանք դեռ չեն օգտագործվում։
«Ռուսաստանն, իհարկե, պատասխանելու բան ունի։ Մենք ունենք հարյուր հազարավոր, հենց հարյուր հազարավոր նման արկեր։ Մենք դրանք դեռ չենք օգտագործում»,- ասել է նա։