Գայանե Ավետիսյանը՝ «Դոմինո»-ում այլևս չնկարահանվելու մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐLife.panorama.am-ը գրում է. «Դոմինո» սիթքոմը մարտին արդեն եթերում կլինի, սակայն սիթքոմը այս անգամ լուրջ փոփոխություններով կներկայանա: Սիրված դերասաններից մի քանիսն այլևս չեն նկարահանվի «Դոմինո»-ում, որոնց թվում կլինի նաև Գայանե Ավետիսյանը:
Գայանեի՝ «Դոմինո»-ում այլևս չնկարահանվելու լուրը շատերի համար է անակնկալ, քանի որ նա սիթքոմի առաջին իսկ եթերաշրջանից հանդիսացել է այս թիմի մի մասնիկն ու տպավորություն էր, թե նա մշտապես հիմնական հերոսների շարքում կմնա: Կայքը զրույց է ունեցել Գայանեի հետ ու տեղեկացել սիթքոմում այլևս չներկայանալու պատճառների մասին:
«Հավանաբար սցենարային խնդիր առաջացավ, որովհետև իմ հերոսուհու գիծն այլևս հնարավոր չէր զարգացնել, բացի դրանից ես ունեի շատ լավ առաջարկ: Իհարկե, շատ կկարոտեմ «Դոմինո»-ին, բայց, իսկապես, պետք է ժամանակին կարողանալ հրաժարվել մի բանից, որը քեզ այլևս ոչինչ չի կարողանում տալ»,- նշել է Գայանեն ու մինչ ասեկոսեներ հյուսվելը, թե Գայանեն վիճել է սիթքոմի անձնակազմի հետ ու այդ պատճառով չի նկարահանվում, շեշտել.
«Ես շատ ընկերական, մտերմիկ ու ջերմ հարաբերություններ ունեմ «Դոմինո»-ի ողջ անձնակազմի հետ: Ես շատ սիրում եմ իմ թիմն ու ղեկավարներին: Ուրախ եմ, որ ինձ միշտ հնարավորություն են տալիս որպես դերասանուհի հանդես գալ, իսկ դերսանուհու համար շատ կարևոր է լինել տարբեր նախագծերում ու տարբեր կերպարներ կերտել: Այս դեպքում, կարծում եմ, հեռուստադիտողն ինձ նորովի կտեսնի մեկ այլ նախագծում»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում