«Առողջ ծառեր են կտրվում». քաղաքացիները դեմ են Երեւանի կենտրոնում ծառերի հատմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի կենտրոնում, մասնավորապես Կասկադում, այսօրվանից՝ մարտի 23-ից սկսած բազմաթիվ հաստաբուն ծառեր են հատվում: Սոցիալական ցանցերում ծառահատումը բազմաթիվ օգտատերերի դժգոհություններն են առաջացրել:
Քաղաքապետարանից պարզաբանում են, որ դրանք այլեւս կենսունակություն չունեցող եւ դեֆորմացված ծառեր են:
Բնակիչների հետ հանդիպմանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, որ կտրված ծառերը փոխարինվելու են այլ տեսակներով:
«Մոսկովյան փողոցը երկու կողմից պատված է այգիներով, համեմատաբար կանաչապատ է: Այնտեղ կան ծառեր, որոնք ստեղծում են ստվերներ, եւ որոշում կայացվեց ավելի դեկորատիվ ծառերով զարդարել փողոցը: Մոսկովյան փողոցի մի հատվածը տնկված է նույն սակուրա տեսակի ծառատեսակներով եւ հանդիսանում է շատ մարդկանց զբոսավայրը»,- նշեց Բեգոյանը:
Նրա պատասխանը, սակայն, չգոհացրեց հավաքված բնակիչներին, որոնք կարծում են, որ կտրվում են առողջ ծառեր, ինչի հետեւանքով մայրաքաղաքը զրկվում է մաքուր թթվածնից:
Քաղաքապետարանի պաշտոնյայի եւ բնակիների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ Բեգոյանը սկսեց «դու»-ով խոսել հավաքվածներից մեկի հետ:
«Դուք այն զանգվածը չեք, որի հետ կարելի է լուրջ խոսել»,- նշեց նա եւ հեռացավ