Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի պլանը կարող է քննարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հայտնել է, որ իրենք հնարավորություն կունենան քննարկել Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի պլանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Կրեմլում տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի եւ Չինաստանի ղեկավարի ոչ պաշտոնական հանդիպումը։
«Իհարկե, մենք հնարավորություն կունենանք քննարկել այդ հարցը։ Գիտենք, որ դուք ելնում եք արդարության եւ միջազգային իրավունքի հիմնարար դրույթների պահպանման սկզբունքներից, բոլոր երկրների համար անբաժանելի անվտանգության սկզբունքներից»,- ասել է Պուտինը։