Թուրքիան շարունակում է ցնցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Բոլքու քաղաքում մարտի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետի վարչությունը (AFAD): Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ տեղեկության՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ:
Վարչության ղեկավարի փոխանցմամբ, այս պահին քաղաքում վտանգավոր իրավիճակ չկա:
Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։