Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է երիտասարդների մոտ շագանակագեղձն ավելի շուտ բորբոքվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

aravot.am-ը գրում է.

Ժամանակակից աշխարհում բացահայտվել եւ կանխարգելվել են մի շարք հիվանդություններ, սակայն, եթե մարդիկ ուշադրություն չդարձնեն այդ հիվանդությունների բուժմանը, կարող են հայտնվել անելանելի վիճակում Տղամարդկանց շրջանում կարեւոր նշանակություն ունեցող սեռական գեղձը՝ շագանակագեղձը, իր հերթին կարող է առաջացնել հիվանդության տեսակներ, որոնց ուշադրություն չդարձնելու դեպքում տղամարդիկ եւս կարող են ունենալ անցանկալի խնդիրներ:

Շագանակագեղձը (տղամարդու սեռական գեղձ) գեղձամկանային կենտ օրգան է, որը նման է շագանակի: Սեռական այդ գեղձի հիվանդությունների եւ դրանից առաջացող հետեւանքների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց «Եվրոպական ուրոլգիական ասոցիացիայի» անդամ, Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի ուրոլոգ Հայկ Մարգարյանի հետ:

-Բժիշկ Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում տղամարդկանց շագանակագեղձի տարբեր աստիճանի հիվանդությունների մասին: Ասացեք, խնդրեմ, շագանակագեղձի ի՞նչ հիվանդություններ կան եւ ի՞նչ ախտանիշներ կարող են առաջացնել հիվանդի մոտ՝ հասկանալու համար, որ նա պետք է դիմի բժշկի:

-Շագանակագեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են շագանակագեղձի բորբոքումը` պրոստատիտը եւ շագանակագեղձի բարորակ գերաճը` ադենոման։

Շագանակագեղձի բորբոքումն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ, իսկ շագանակագեղձի ադենոման հաճախ հանդիպում է համեմատաբար տարեց տղամարդկանց մոտ։ Շագանակագեղձի բորբոքումը կամ պրոստատիտը համախտանիշ է՝ ներկայացված ախտանիշներով, որոնք պայմանավորված են շագանակագեղձում ի հայտ եկող բորբոքային եւ կամ ինֆեկցիոն պրոցեսներով։ Պրոստատիտի ախտանիշներից են ցավոտ, դժվարացած միզարձակությունը, միզարձակության ֆունկցիոնալ խանգարումները, շեքի շրջանի ցավը, հաճախացած միզարձակությունը, սերմնաժայթքման ժամանակ ի հայտ եկող ցավը, սեռական դիսֆունկցիան եւ այլն։

«Ավանդական պրոստատիտ» եզրույթն իր մեջ ներառում է սուր եւ քրոնիկ բակտերիալ պրոստատիտները, որոնք ունեն ինֆեկցիոն ծագում եւ ներառում են նաեւ քրոնիկական կոնքային ցավի համախտանիշ, վերջինիս դեպքում ինֆեկցիոն ագենտը չի հայտնաբերվում։ Քրոնիկական կոնքային ցավի համախտանիշը համարվում է բազմապատճառային եւ շատ հաճախ հիվանդության պատճառն ընդհանրապես չի էլ հայտնաբերվում։

Բակտերիալ պրոստատիտը կլինիկական ախտորոշվող հիվանդություն է, որի հիմքում ընկած է շագանակագեղձում տեղակայված բորբոքումը եւ ինֆեկցիան։ Կապված ախտանիշների երկարատեւության հետ՝ տարբերում ենք սուր եւ քրոնիկ բակտերիալ պրոստատիտ: Քրոնիկ բակտերիալ պրոստատիտի դեպքում ախտանիշները պահպանվում են ավելի քան 3 ամիս։ Շագանակագեղձի բարորակ գերաճը (ՇԲԳ) կամ շագանակագեղձի ադենոման իրենից ներկայացնում է շագանակագեղձի բարորակ նորագոյացություն։ Ադենոմայի հանգույցներն աստիճանաբար աճելով սեղմում են միզուկի պրոստատիկ հատվածը եւ առաջացնում միզարձակության խանգարումներ՝ մեզի շիթի բարակում, դժվարացած ցավոտ միզարձակություն, գիշերային հաճախամիզություն, միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն եւ այլն:

Միզարձակման այդպիսի խանգարումները բացասաբար են անդրադառնում մարդկանց կյանքի որակի վրա։ Շագանակագեղձի բարորակ գերաճը պետք է տարբերակել ստորին միզուղիների այլ հիվանդություններից, մասնավորապես՝ շագանակագեղձի քաղցկեղից։ Չնայած շագանակագեղձի քաղցկեղի եւ երբեմն նաեւ պրոստատիտի դեպքում ախտանիշները նման են իրար, այդուամենայնիվ, շագանակագեղձի բարորակ գերաճը ոչ քաղցկեղային հիվանդություն է, որեւէ կապ չունի քաղցկեղի հետ եւ քաղցկեղի չի վերածվում։

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար 50 տարեկանից հետո շատ կարեւոր է տղամարդկանց մոտ կատարել պրոստատ սպեցիֆիկ հակածնի (անգլ PSA) սքրինինգ (ռիսկի խմբերի մոտ 40-45 տարեկանից հետո)։ Սովորաբար այդ հիվանդությունների ժամանակ ախտանիշները համընկնում են եւ մարդիկ հաճախ բժշկի չեն դիմում` մտածելով, որ կանցնի, միգուցե մրսել են, սկսում են ինքնաբուժմամբ զբաղվել, երբեմն բժշկի են դիմում բավական ուշացած եւ դժվարեցնում են բուժման պրոցեսը։ Ցանկացած հիվանդության ճիշտ ախտորոշման եւ արդյունավետ բուժման համար շատ կարեւոր է ժամանակին համապատասխան բժշկին դիմելը։

-Բժիշկ Մարգարյան, ասացիք, որ շագանակագեղձի բորբոքումը հիմնականում տարածված է երիտասարդների շրջանում: Ինչո՞վ է այն բացատրվում: Կա՞ն, արդյոք, որոշակի չափանիշներ ռիսկային այդ խմբից դուրս մնալու համար: Հիմնականում ի՞նչն է պատճառ դառնում շագանակագեղձի բորբոքման:

– Շագանակագեղձի բորբոքումն ավելի տարածված է երիտասարդների մոտ, քանի որ երիտասարդներն ավելի շուտ են ենթարկվում արտաքին միջավայրի բացասական ազդակներին, հիմնականում չեն հետեւում իրենց առողջությանը, ավելի են հակված անկանոն սեռական կյանքին։ Շագանակագեղձի բորբոքումից խուսափելու համար պետք է վարել առողջ եւ ակտիվ սեռական կյանք։ Սեռական կյանքի բացակայությունը զույգի կյանքում ոչ միայն վատ ու լարված հարաբերությունների պատճառ է դառնում, այլեւ հանգեցնում է ավելորդ սթրեսի եւ օրգանիզմի խաթարման: Պետք է զերծ մնալ պատահական սեռական կապերից, եթե չի հաջողվում խուսափել նման կապերից, ապա օգտագործել պահպանակ եւ պարբերաբար հետազոտվել՝ վեներական հիվանդություններից խուսափելու համար։

Անհրաժեշտ է վարել ակտիվ կենսակերպ՝ զերծ մնալով նստակյաց կյանքից, որը բերում է փոքր կոնքի օրգանների` այդ թվում եւ շագանակագեղձի արյան շրջանառության խանգարման։ Խուսափել մրսելուց, զերծ մնալ օրգանիզմի, մասնավորապես՝ ոտքերի գերսառեցումից։ Հետեւել սննդակարգին, չչարաշահել յուղոտ, կծու, թթու կերակուրները, օգտագործել ցինկով եւ վիտամին C-ով հարուստ սնունդ։ Խուսափել նաեւ ալկոհոլի չարաշահումից, չծխել։ Շագանակագեղձի բորբոքումը ժամանակին կանխարգելելու եւ ծանր հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել ուրոլոգի եւ ստանալ համապատասխան խորհուրդներ եւ բուժում:

– Բժիշկ Մարգարյան, մեզ հայտնի է, որ դուք պարբերաբար խորհուրդներով օգնում եւ ուղղորդում եք այն քաղաքացիներին, ովքեր ունենում են բազմապիսի հարցեր հիվանդությունների վերաբերյալ: Մի փոքր մանրամասնեք ձեր այդ գործողությունը:

-Յուրաքանչյուր անձ պետք է տեղեկացված լինի իր առողջական խնդիրների մասին եւ հարկեւած դեպքում ստանա ճիշտ բժշկական խորհրդատվություն:

Շատ մարդիկ ժամանակին չեն դիմում բժշկի, խուսափում են ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով, փորձում են իրենց հիվանդության մասին տեղեկություններ փնտրել համացանցում, որի պատճառով ավելի են խճճվում եւ սխալ եզրակացություններ անում: Նման խնդիրներից խուսափելու եւ քաղաքացիներին ինչ-որ չափով տեղեկություններ հաղորդելու համար 2011 թվականին մենք՝ մի քանի բժիշկներով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծեցինք հարթակ, որն անվանեցինք «Հարցեր բժիշկներին

– Անվճար բժշկական խորհրդատվություն»: Մեր այդ հարթակում ընդգրկված են տարբեր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր անաչառ պատասխանում են քաղաքացիներին հետաքրքրող հարցերին եւ հարկեւած դեպքում ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ։  

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ 


А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное