Ադրբեջանի ՊՆ-ն ԼՂ-ի մասին նոր հայտարարություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ մանրամասն վերլուծվել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական պայմանական պետական սահմանի ողջ երկայնքով և «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում»։
Այս մասին ասվում է ադրբեջանական ՊՆ հաղորդագրության մեջ։
Բաքուն հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ պնդելով, թե «Ստեփանակերտ-Խալֆալի-Տուրշսու գրունտային ճանապարհին հայերի կողմից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական փոխադրումներ, ինչպես նաև կենդանի ուժի ռոտացիա է իրականացվում»։