Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կենտրոնական մասում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը տեղի է ունեցել Կեսարիա քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը։