Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեմ պայքարի ու կանխարգելման (AFAD) վարչությունը:
Էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: