Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական ռազմաբազայից 92 թռիչքներով զենք է արտահանվել Ադրբեջան. Haaretz

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած հինգշաբթի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել իսրայելական օդուժի՝  Էյլաթից հյուսիս գտնվող «Օվդա» բազայում։ Երկու ժամ գետնին մնալուց հետո, ինչպես միշտ, հին «Իլյուշին-76» ինքնաթիռը օդ բարձրացավ, թռավ կենտրոնական Իսրայելի վրայով, շարունակեց դեպի հյուսիս՝ Թուրքիայի վրայով, այնուհետև դեպի արևելք՝ վերադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Haaretz-ի հետաքննությունը, որը հիմնված է հանրությանը հասանելի ավիացիոն տվյալների վրա, ցույց է տալիս, որ վերջին յոթ տարիների ընթացքում ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից իրականացված 92 բեռնատար օդանավեր վայրէջք են կատարել «Օվդա» ավիաբազայում։

Իսրայելը ռազմավարական դաշինք է ունեցել Ադրբեջանի հետ վերջին երկու տասնամյակների ընթացքում, և Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում շիա մեծամասնություն ունեցող երկրին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը, ըստ աղբյուրների, Իսրայելին նավթ է մատակարարում և հասանելիություն է տալիս դեպի Իրան:

Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը թույլ է տվել «Մոսադին» իր տարածքում ստեղծել ստորաբաժանում՝ Ադրբեջանի հարավային հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու համար, և նույնիսկ օդանավակայան է պատրաստել, որը նախատեսված է օգնելու Իսրայելին, եթե որոշի հարձակվել իրանական միջուկային օբյեկտների վրա: Երկու տարի առաջվա հաղորդագրություններում ասվում էր, որ Մոսադի գործակալները, ովքեր գողացել էին Իրանի միջուկային արխիվը, այն մաքսանենգ ճանապարհով տեղափոխել էին Իսրայել՝ Ադրբեջանի տարածքով: Ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների՝ տարիների ընթացքում Իսրայելը իրեն վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և այլն։

Silk Way-ը Ասիայի խոշորագույն բեռնատար ավիաընկերություններից է և, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ծառայում է որպես ենթակապալառու աշխարհի տարբեր պաշտպանության նախարարությունների համար: Ընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և Բեն-Գուրիոնի միջազգային օդանավակայանի միջև Boeing 747 բեռնատարներով, իսկ անցյալ տարի «Բեն Գուրիոնում» փոխադրումների ծավալով երրորդ խոշորագույն օտարերկրյա բեռնափոխադրողն էր:

Բայց այստեղ առաջին անգամ բացահայտված տվյալները ցույց են տալիս, որ ընկերության IL-76 ինքնաթիռները 2016 թվականից ի վեր առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդա» օդանավակայանում: Silk Way-ը շատ քիչ ավիաընկերություններից մեկն է, որը վայրէջք է կատարում «Օվդա»-ում: Silk Way-ը նույնիսկ 2018-ին չեխական լրատվամիջոցների հետաքննական զեկույցի կենտրոնում էր հայտնվել, որում ասվում էր, որ Ադրբեջանին վաճառելու համար արգելված զենքերն այդ երկիր են առաքվել՝ Իսրայելի միջոցով շրջանաձև գործարքի շրջանակներում, չնայած զենքի էմբարգոյին:

Իսրայելի ավիացիոն օրենքը արգելում է պայթուցիկ նյութերի սովորական տեղափոխումը Բեն-Գուրիոն օդանավակայանից, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված տարածքի սրտում, ասել են ավիացիոն ոլորտի աղբյուրները։ Միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ ներկրել և արտահանել, «Օվդա»-ում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան է, ասել են աղբյուրները։ 2013 թվականի հոկտեմբերին Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Գիորա Ռոմը ստորագրեց բացառություն, որը թույլ էր տալիս Silk Way ինքնաթիռներին թռչել պայթուցիկ նյութերով, «Օվդա»-ից  դեպի Բաքվի արվարձաններում գտնվող ռազմական օդանավակայան: Այս բացառությունը, որն այն ժամանակ տեղադրվել էր Քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում, պահանջում էր անվտանգության խիստ պայմաններ և ներառում էր ադրբեջանական ինքնաթիռների ցանկը, որոնց թույլատրված էր  «Օվդա»-ից Ադրբեջան տեղափոխել պայթուցիկ նյութեր:

Silk Way-ի ինքնաթիռներն «Օվդա»-ում վայրէջք են կատարել գրեթե 100 անգամ: Տվյալները ցույց են տալիս դեպի Բաքու թռիչքների աճը հատկապես 2016-ի կեսերին, 2020-ի և 2021-ի վերջերին։ 

Նշվում է, որ անկախության առաջին տարիներին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ապավինում էին խորհրդային զինանոցին, սակայն, Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով, 2016 թվականից իրավիճակը փոխվել է, և այժմ Իսրայելը պատասխանատու է Ադրբեջանի սպառազինությունների գրեթե 70 տոկոսի համար:

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги
Самое популярное