Հայաստանում պատմել են, թե ինչպես է բարդանում Հաագայի դատարանի որոշումների կատարումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRossaprimavera.ru–ն գրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունը Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումն ապահովելու հարցում բարդանում է նրանով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն աշխատում են իրենց տրամաբանությամբ, կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների կիրառման վերաբերյալ որոշումներին հայտարարել է Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մեր վերջին հայտարարությունը վերաբերում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Առաջին կետը վերաբերում էր Լաչինի միջանցքում «էկոակտիվիստների» գործողությունները դադարեցնելու պահանջին, երկրորդը Լաչինի միջանցքում երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և ապրանքների ազատ տեղաշարժի պահանջին, իսկ երրորդը կապված գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովումը»,- նշել է Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը նախկինում կիրառել էր ժամանակավոր միջոց Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել մարդկանց, բեռների և մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի արգելափակված միջանցքով։
Կիրակոսյանը նշել է, որ Հաագայի դատարանը միջանկյալ միջոցառման իրականացման ժամկետներ չի նշել։ «Փաստորեն, որոշման մեջ ասվում է, որ այն ընդունման պահից պարտադիր է կողմերի համար, և այն պետության համար, որի նկատմամբ նման միջոց է կիրառվել, իսկ դա նշանակում է, որ այդ պետությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի»,- ընդգծել է Հայաստանի ներկայացուցիչը:
Կիրակոսյանը նաև նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանի դեպքում դատարանի որոշումների կատարումն ապահովելու համար պատասխանատու մարմին չկա։
«Ամբողջ գործընթացը քաղաքական է, այն նաև աշխատանք է պահանջում։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման համար որոշակի պատասխանատվություն կրող մարմինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որը, երբ խնդիրը դառնա խնդրահարույց, իրավասու կլինի միջամտել գործընթացին։ Մենք ինքներս ենք հասկանում, որ այսօր Անվտանգության խորհրդի միջամտությունը բարդանում է նրանով, որ կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ։ Այստեղ հարցի քաղաքականացվածությունը շատ բարձր է։ Կարծում եմ կան բազմաթիվ այլ միջոցներ այս իրավական գործընթացից առավելագույն օգուտ քաղելու համար»,- եզրափակել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը