Հայերին ժամանակն է մտածել. Հարավային Կովկասը հայտնվել է «հրդեհողների» ուշադրության կենտրոնում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv–ն գրում է, որ Ռուսաստանի Պետական ինքնիշխանության պաշտպանության դաշնության խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը վստահ է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին երկարաժամկետ երևույթ է։ Եվ փաստացի պարզվել է, որ Ռուսաստանի սահմանների շուրջ «կրակ» բորբոքելու մեջ շահագրգիռ ուժերը սկսել են միջամտել այդ գործընթացին։
«Բայց խնդիրն այն է, որ ծովերի պատճառով, օվկիանոսների պատճառով, նրանք, ովքեր չեն հետաքրքրում, թե ինչպես կզարգանան այնտեղ իրադարձությունները, ովքեր մտածում են ավելի շատ հակամարտությունների մասին, նրանք սկսել են իրենց դրսևորել Անդրկովկասում», - ասել է սենատորը։
Անդրեյ Կլիմովը նշել է, որ ինչ էլ որ լինի հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է համապատասխան եզրակացություններ անել։ Ինքը ռուս քաղաքական գործիչը, կասկածում է, որ Արևմուտքի միջամտությունը կարող է ինչ որ կերպ օգնել գործին։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում սկսել է գործել եվրոպական դիտորդական առաքելությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը