Կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երեկ՝ մարտի 1-ի երեկոյան կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 19։38-ին, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թյուրքօղլու շրջանում, օջախը՝ շուրջ 7 կմ խորության վրա։