Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 28-ին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով: 

Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է. 

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ սա նրա՝ ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի պաշտոնում առաջին Խորհրդի նիստն է:

Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։ Այս տարի կրկին Հայաստանը տարածաշրջանում ստացել է ամենաբարձր վարկանիշները՝ ըստ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշի և «Economist Intelligence Unit»-ի Ժողովրդավարության ցուցանիշի:

Լինելով Մարդու իրավունքների խորհրդի՝ այդ թվում՝ 2022 թվականին Բյուրոյի անդամ՝ Հայաստանը ձգտել է զգալի ներդրում ունենալ աշխարհում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում: Կցանկանայի հատկապես ընդգծել Հայաստանի ներդրումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն պետություններից յուրաքանչյուրին, որոնք աջակցել են 2022 թվականին Հայաստանի կողմից ներկայացված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի կոնսենսուսային ընդունմանը։

2023 թվականին մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակը, որը մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է՝ ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդող օրն  ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Նման հաջորդականությունն ամենևին պատահական չէր, քանի որ դա մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ամենադաժան պատերազմին հաջորդող ժաանակաշրջանն էր: Այդ երկու փաստաթղթերը ՄԱԿ մարդու իրավունքների ճարտարապետության ամուր հիմքը դրեցին:

Պարո՛ն նախագահ, 

ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից վերջերս արված գնահատականով. «մենք առերեսվում ենք վերջին ժամանակների լրջագույն աշխարհաքաղաքական պառակտմանը և անվստահությանը»: 2022 թվականը մարտահրավերներով լի տարի էր Մարդու իրավունքների խորհրդի համար նույնպես։

Ինչպես բարձր հանձնակատարը վերջերս նշեց, չնայած աշխարհաքաղաքական հակասություններին, Խորհուրդը պետք է լինի այն վայրը, որտեղ մենք մի սեղանի շուրջ ենք նստում՝ պաշտպանելու մարդու իրավունքների համընդհանուր արժեքները և մարդասիրությունը: Մենք համաձայն ենք, որ մարդու իրավունքների համակարգի ամենամեծ մարտահրավերը բոլորի իրավունքների պաշտպանությանը հավասարաչափ ուշադրություն ապահովելն է։

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա:

Ի հեճուկս ամենի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում  անտարբեր մնաց, մինչդեռ Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև այդ երկիրը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում:

Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ միաձայն մերժելով Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի:

Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից: ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»:

Ավարտելով խոսքս, պարո՛ն նախագահ, ցանկանում եմ արտահայտել Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։ ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք: ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող ևս մեկ ձախողում իրեն թույլ տալ: 

Շնորհակալություն»:

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталем
Самое популярное