Ամերիկացի զինվորականները հայտարարել են ՉԹՕ-ների սպառնալիք մասին․ Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ զինվորականներն սկսել են ավելի շատ խոսել իրական չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) սպառնալիքի մասին, որոնք կապված չեն լրտեսական օդապարիկների հետ: Այդ մասին հայտնում է Politico- ն:
Ըստ ԱՄՆ զինվորական անձնակազմի՝ ՉԹՕ -ները պարբերաբար հայտնվում են երկրի օդային տարածքում, որոնք կարող են գերազանցել ձայնի արագությունը եւ օդում մնալ՝ անկախ եղանակից: Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է, այս օբյեկտները չունեն տեսանելի շարժիչներ կամ ֆյուզելյաժի ձեւեր, որոնք կհիշեցնեին ժամանակակից ինքնաթիռներին:
«Մենք ունենք ինչ-որ բան, որը թռչում է մեր ռազմակայանների եւ պոլիգոնների վրայով, եւ չգիտենք, թե դա ինչ է», - ասել է Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն:
Ինչպես ասել է ամերիկացի օդաչուներից մեկը, 2014-ի ապրիլին, իբր, թռչելով ՉԹՕ-ից 30 մետր հեռավորության վրա, «քիչ էր մնացել բախվի այդ օբյեկտներից մեկին, որն իրենից ներկայացնում էր օդում անշարժ կախված մուգ խորանարդ»: