ԱՄՆ-ն սահմանափակել է սմարթֆոնների և կենցաղային տեխնիկայի արտահանումը Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ առևտրի նախարարությունը ընդլայնել է 300 դոլարից թանկ սմարթֆոնների և կենցաղային տեխնիկայի Ռուսաստան արտահանման արգելքը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Փաստաթղթի տեքստից բխում է, որ սահմանափակումները կվերաբերվեն ապրանքային նոմենկլատուրայի 276 կոդերի։ Սահմանափակումները ներառում են ԱՄՆ-ում 750 դոլար արժողությամբ օդորակիչներ, պատի և հատակի օդափոխիչներ և տանիքի օդափոխիչներ:
Ցանկում ներառված են նաև 750 դոլարից թանկ սառնարաններ, աման լվացող մեքենաներ և 100 դոլարից թանկ ռոբոտ փոշեկուլներ:
Բացի այդ, սահմանվել է 300 դոլարից թանկ տպիչների, 100 դոլարից թանկ էլեկտրոնային կշեռքների, տնային օգտագործման համար նախատեսված միկրոալիքային վառարանների, կենցաղային սուրճի մեքենաների, էլեկտրական տոստերների, ձայնագրող և վերարտադրող սարքավորումների և 300 դոլարից թանկ սմարթֆոնների արտահանման արգելք։
Տասներորդ փաթեթի ներդրումից հետո Ռուսաստանից 1473 ֆիզիկական անձ և 205 կազմակերպություն հայտնվել են Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների տակ։