ՄԱԿ-ը կոչ է անում 1 միլիարդ դոլար հավաքել երկրաշարժից տուժած Թուրքիայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի հայտարարել է Թուրքիայում հզոր երկրաշարժից տուժած մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար 1 միլիարդ դոլար հավաքելու անհրաժեշտության մասին։
«Այսօր ՄԱԿ-ը կոչ է անում 1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Թուրքիայի բնակչությանը, որը տուժել է վերջին հարյուրամյակի ամենաավերիչ երկրաշարժից»,- ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ այդ միջոցները կօգնեն երեք ամսվա ընթացքում օգնություն տրամադրել 5,2 միլիոն մարդու և արագացնել մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը Թուրքիայում։
«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերը և ամբողջությամբ ֆինանսավորել կարևորագույն ջանքերը՝ մեր ժամանակների ամենամեծ բնական աղետներից մեկի հետևանքների դեմ պայքարելու համար», - ասվում է հայտարարության մեջ: