Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը խճճվել է Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների մեջ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցը, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, Երևանում մեծ ոգևորությամբ են ընդունել։ Այդ փաստաթուղթը հայ-ադրբեջանական սահմանային գոտում մշտադիտարկման նպատակով ԵՄ առաքելություն ստեղծելու որոշման հետ միասին, համարվում է Հայաստանի հաղթանակը դիվանագիտական ​​դաշտում։

Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, քանի որ Ռուսաստանը, որը պահպանում է հարավկովկասյան այդ պետության գլխավոր դաշնակցի կարգավիճակը, բացահայտ դժգոհ է տեղի ունեցածից։ Մոսկվան համոզիչ չի համարում Հայաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնցով նրանք հիմնավորում են Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ ներկայացուցիչների հավանական հայտնվելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ առաքելությունը, ի թիվս այլ բաների, կոչված է վերահսկելու ռուսական և հայկական զորքերի տեղաշարժերը, որպեսզի իբր Ադրբեջանը չկարողանա մեղադրել դաշնակիցներին իր դեմ նախապատրաստվող գործողության մեջ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ընդունում են անկեղծ տարակուսանքով ու գրգռվածությամբ: Մոսկվան վստահ է, որ Բրյուսելը փորձում է փոխել անվտանգության համակարգը Հարավային Կովկասում։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Փաշինյանի հայտարարությունը որակել է ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը արդարացնելու փորձ։ Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահներն են ապահովում  խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ ռուս սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում։ Ընդ որում, Մոսկվան երբեք չի լսել այդ առնչությամբ Բաքվի մտավախությունները կամ պնդումները, ընդ որում վերջինս ևս քննադատաբար է վերաբերվում Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշմանը։


Կրակի վրա յուղ են ավելացել հաղորդագրություններն այն մասին, որ ԵՄ առաքելությունը կարող է ամբողջովին քաղաքացիական չլինել, ասում են, որ դրան կմասնակցեն նաև մի խումբ ֆրանսիացի ժանդարմներ։ Ռուսական կողմին չեն տպավորել նաև Երևանի պարզաբանումները, թե ժանդարմների համար, ըստ մասնագիտության, ավելի հեշտ կլինի զեկույցներ կազմել սահմանամերձ գոտում տիրող իրավիճակի մասին։

Չնայած գործընկերությունը խորացնելու Մոսկվայի և Երևանի մտադրություններին՝ ու նաև, ավելին, ռազմական գերատեսչությունների միջոցով, ռուսական քաղաքական շրջանակներում սկսել են կասկածել, որ Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու ցանկություն ունեն։ Ի դեպ, եթե դա տեղի ունենա, ապա Ռուսաստանը պետք է բուն պատճառը փնտրի առաջին հերթին Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ։ Ներկայումս, ակնհայտորեն, Մոսկվան փորձում է Ադրբեջանին ամբողջությամբ կապել իրեն և միաժամանակ չկորցնել վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Մոսկվայի գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ «և մերոնց և ձերոնց» սկզբունքով այնքան էլ չեն բավարարում Բաքվին, բայց դրանք տանելի են հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Ընդ որում, դրանք կտրականապես հարիր չեն նաև Երևանին, որը չի ստանում ոչ միայն ռազմավարական դաշնակցի գործնական աջակցություն, այլ անգամ նույնիսկ հրապարակային հռչակագրային աջակցության։ Մոսկվայի նման հայտարարությունները, ինչպիսիք են, օրինակ, կոչերը Բաքվին և ... Երևանին` ապաշրջափակելու Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, հայկական կողմը համարում է դիլետանտիզմի կամ իրականության անտեսման դրսևորում, և անգամ նույնիսկ որպես հակահայկական սադրանք:


Ավելորդ է խոսել Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հարցում ՀԱՊԿ-ի հետ Երևանի բարդ հարաբերությունների մասին։ Հայաստանի ընդհանուր առմամբ ճանաչված տարածքի վրա ադրբեջանական զորքերի հարձակման, հայկական շրջանների խորքերը նրանց առաջխաղացման հետ մեկտեղ կազմակերպությունը, ըստ էության, որևէ գործողություն չի ձեռնարկել իր անդամին պաշտպանելու համար։ Եվ դա անգամ դեկլարատիվ մակարդակում։ Ավելին, Երևանը խորհուրդներ է ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, որոնց իմաստն է Բաքվի բոլոր պահանջները բավարարելու անհրաժեշտությունը։ Բնականաբար, դաշինքի նման վերաբերմունքը, որի հիմքում դրված է «զենքի եղբայրների» անտարբեր արձագանքը, Հայաստանին ոչ մի կերպ չի կարող բավարարել։

Ուստի նա շտապել է աջակցություն փնտրել Եվրոպայում: Եվ կարծես թե փոխըմբռնումով է գտել: Հավանաբար, եվրոպացիների կողմից հայկական խնդիրների այս ըմբռնումը առաջին հերթին բխում է Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնություններից: Բայց մուրճի ու սալի՝ Ադրբեջանի և Թուրքիայի, միջև գտնվող Երևանը նախընտրում է տեսնել հենց այդ համակրանքի փաստը։ Բացի այդ Իրանին չի կարող դուր գալ Հայաստանի ԵՄ առաքելության տարածաշրջան հրավիրելը։ Այնուամենայնիվ Թեհրանը, որը կտրականապես դեմ է արտաքին խաղացողների մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծմանը, այդ հարցում հանկարծակի զիջողություն է ցուցաբերել հայտարարելով, որ ըմբռնումով է վերաբերվում իր հարևան պետության գործողություններին։


Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, մեկնաբանելով այս ամենը ասել է, որ այսօր Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական բախումը տեղի է ունենում երկու կետում՝ Սիրիայում և Ուկրաինայում, բայց մտահոգիչ է այն, որ Հայաստանը կարող է երրորդը դառնալ: Լուրջ խնդիրն այն է, որ դիվանագիտական ​​հարթակում Երևանն արդեն հայտնվել է Արևմուտքի և Մոսկվայի հակասությունների հարթությունում։ Ըստ Մաթևոսյանի «այդ հակասությունները կարող են հանգեցնել նրան, որ Արցախի Հանրապետությունը և առավել ևս Հայաստանի Հանրապետությունը կարող են վերածվել պատերազմական հարթակի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное