Կարծիք. Հայ-իրանական քաղաքակրթական միությունն այլընտրանք չունի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRossaprimavera.ru-ն գրում է, որ հայ-իրանական միությունն ունի հնագույն պատմություն և քաղաքակրթական բնույթ, Telegram-ի իր ալիքում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայ-իրանական քաղաքակրթական միությունն այլընտրանք չունի, քանի որ Հայաստանն ու Իրանը, լինելով երկու պետություն, հնագույն պատմություն ունեցող նույն քաղաքակրթության ներկայացուցիչներ են»,- ընդգծել է Ոսկանյանը։
Փորձագետն իր տեքստում խստորեն քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այն բանի համար, որ նա հայկական հինավուրց Շուշին, որն այժմ գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, Ադրբեջանի «մշակութային մայրաքաղաք» է հռչակել։ «Նրան պետք է հիշեցնել, որ այն ժամանակ, երբ իր նախնիները չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր իրենց ադրբեջանցի կկոչեն և չգիտեին, թե ինչպես անվանեն իրենց լեզուն, հայկական Շուշում պարսկերեն բնագրից հայերեն թարգմանությամբ հրատարակեց անմահ բանաստեղծ Ֆիրդուսին»,- ասել է Ոսկանյանը։