Ինչ ունեցվածք են հայտարարագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու փոխնախարարները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇարունակում ենք ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած գույքի և եկամուտի հայտարարագրերը։ Այսօր կանդրադառնանք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և վերջինիս տեղակալներին:
Դիցուք՝ Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, 2019-ին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 657,242.00 և 3,493,908.00 դրամ, կանխիկը՝ 3,500,000.00: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18,454,195.00 դրամ:
Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտարարագրել է 2019-ին ձեռք բերված FORD մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 3,992,158.40 դրամ: Հայտարարագրած կանխիկ դրամը կազմել է 3,000,000.00 դրամ և 5,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13,019,078.00 դրամ:
Դավիթ Խաչատրյանը հայտարարագրել է երկու բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային ավանդ՝ 3,001,719.00 դրամի չափով: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 894,586.00 , 133,348.00 և 4,298.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 13,420,000.00 դրամ, 14,600.00 ԱՄՆ դոլար և 2,800.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,147,359.00 դրամ:
Աննա Ժամկոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան, բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,715,428.08 դրամ, 63,97 դոլար, 1,332.09 եվրո:
Տաթևիկ Ստեփանյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,558,593.30 և 119,212.00 դրամ: Կանխիկ դրամը՝ 450,000.00 դրամ; Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12,675,236.00 դրամ: