ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը օգնություն է ուղարկելու երկրաշարժից տուժած Թուրքիային։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Ստոլտենբերգի խոսքով՝ օգնությունը շտապ կուղարկվի։ Հզոր երկրաշարժի կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լիարժեք համերաշխություն է հայտնել Թուրքիային։
«Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այժմ մոբիլիզացնում են օգնություն»,- հավելել է Ստոլտենբերգը։
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով երկրի յոթ նահանգում զոհվել է 284 մարդ, 2323-ը՝ վիրավորվել։