Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ոչ մի դրամ ափսոսանք». հայկական արժույթը դարձել է համաշխարհային առաջատար, բայց կարող են խնդիրներ լինել»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Trmzk.ru-ն գրում է, որ փաստը մնում է փաստ. հայկական արժույթը դարձել է աճի համաշխարհային առաջատար։ Տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ սենսացիոն կերպով ամրապնդվել է 22 տոկոսով։ Եվ նման ռեկորդային աճի հիմնական պատճառը ռուսների ներհոսքն է երկիր։ Հենց վերաբնակիչների շնորհիվ է ավելացել տրանսֆերտների ծավալը և ՀՆԱ-ի աճը երկնիշ դարձել։

Անցած տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան է մուտք գործել 780 հազար ռուս, մեկնել մոտ 740 հազար։ Դա նշանակում է, որ  մոտ 40 հազարը մնացել է երկրում, ինչը երկուսուկես անգամ ավելի է, քան եղել է ամբողջ 2021 թվականին։ «Գարնանը եկան բազմաթիվ ծրագրավորողներ, սպասարկող մասնագետներ, լրատվամիջոցների աշխատակիցներ: Աշնանը այցելուների կազմն ու աշխարհագրությունն ավելի բազմազան դարձավ։ Շատ ռուսներ աշխատանք գտան կամ շարունակեցին աշխատել հեռակա կարգով, իսկ որոշ դեպքերում նրանք իրենք էին Հայաստանում ընկերություններ ստեղծում կամ գործող ֆիրմաները տեղափոխում այստեղ»,- ասել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:

Շարժվենք առաջ: 2022 թվականի առաջին ութ ամիսներին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1,9 մլրդ դոլար (2021 թվականի նույն ժամանակահատվածում եղել է ընդամենը 549 մլն դոլար)։ «Պատկերը մոտավորապես այսպիսին է. հունվար-փետրվարին սահուն աճ, ապա մարտին պայթյունավտանգ աճ, դրանից հետո ամեն ամիս ծավալների կրկնապատկում։ Ամռանը մի փոքր դադար, և նույնիսկ անկում եղավ, սեպտեմբերից շուկան նորից սկսեց աճել»,- ասել է տնտեսագետ Ֆելիքս Խաչատրյանը։

Բացի դա ռուսները Հայաստանում բացել են երկու հազարից ավելի ընկերություններ ու տնտեսավարող սուբյեկտներ։ «Երկրում հեշտ է ձուլվել, մարդիկ ընկերասեր են։ Մուտքի համար Շենգենյան կամ միջազգային անձնագիր պետք չէ, բավական է ռուսականը: Բացի այդ, Հայաստանն ունի ՏՏ ընկերություններին աջակցելու ծրագիր, ներառյալ հարկային արտոնությունները, ինչպիսիք են շահույթի զրոյական դրույքաչափը և ԱԱՀ-ի բացակայությունը», - բացատրել է դիզայներական ստուդիայի սեփականատեր Պավել Վիչևը, ով հաստատվել է Երևանում:

Ըստ «Իզվեստիա»-ի այս իրավիճակը շատ դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա։ Երրորդ եռամսյակի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 14,8%, թեև տարեսկզբին Կենտրոնական բանկը կանխատեսում էր 1,6% աճ։ «ՏՏ ոլորտում մենք տեսնում ենք մարդկային կապիտալի քսանհինգ տոկոս աճ: Հայաստան են տեղափոխվում տաղանդավոր, լավ կրթված մարդիկ, ինչը կարող է տևական ազդեցություն ունենալ»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Ավելին, Արժույթի միջազգային Հիմնադրամը կարծում է, որ մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կաճի 7%-ով, թեև ամռանը ակնկալում էր 5%: Իսկ Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի 12,5% աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի դա «ամենաարագ թռիչքն է վերջին տասնհինգ տարվա ընթացքում»։

Սակայն ռուսների ժամանումը մի շարք խնդիրներ են ստեղծել Հայաստանի բնակիչների համար։ Գնաճը հասել է ռեկորդային առավելագույնի՝ Կենտրոնական բանկի տարեկան կանխատեսումը 4%-ից հասել է 10%-ի։ Հիմնական ապրանքների գները զգալիորեն աճել են: Տարվա ընթացքում հացը, ձավարեղենը, պանիրը, մրգերը, մսի որոշ տեսակներ թանկացել են 20%-ով։ Բարձրացել է նաև բնակարանների վարձակալության արժեքը: Մեկ սենյականոց բնակարանը Երևանի կենտրոնում կարելի է վարձակալել 800-1000 դոլարով, երկու կամ երեք սենյականոց լավ վերանորոգված բնակարանը 1500-1800 դոլարով, ինչը երկու-երեք անգամ ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ։ «Ես, կինս ու երկու երեխաներս արդեն երեք տարի է 150.000 դրամով (370 դոլար) բնակարան ենք վարձակալում։ Վերջերս տեղեկացա, որ մենք պետք է ազատենք բնակարանը մարտի 1-ից, քանի որ սեփականատերը պայմանավորվել է ռուսների հետ, որոնք պատրաստ են ավելի շատ վճարել։ Ֆորմալ առումով սեփականատերը ոչինչ չեն խախտում, պարզապես լրանում է պայմանագրով նախատեսված ժամկետը։ Բայց խնդիրն այն է, որ հիմա նույն գումարով ոչինչ չենք կարողանա վարձակալել, իսկ իմ աշխատավարձը նույնն է մնացել»,- ցավով ասել է երևանցի Նարեկը։

Եվ այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում իրենց լավատեսությունը։ Պետբյուջեում այս տարվա ՀՆԱ-ի աճը նախատեսված էր 7 %, հիմա կլինի 18% (900 մլն դոլար) հիմնականում վերաբնակիչների տրանսֆերտների և հարկերի ավելի լավ հավաքագրման հաշվին։ Ծախսերը նույնպես կավելանան 18%-ով, հավելյալ գումարները կուղղվեն պաշտպանական, ենթակառուցվածքային, սոցիալական, տնտեսական ծրագրերին։

Սակայն փորձագետները հորդորում են իշխանություններին հանգիստ վերաբերվել ռեկորդային թվերին։ «Ցանկանում եմ զգուշացնել էյֆորիայի դեմ: Տնտեսագետների թռչնալեզվով կատարվածը կոչվում է «դրական շոկ»։ Դրական, բայց  շոկ»,- ասել է ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը: Նրա կանխատեսումների համաձայն «ժամանածների» միայն 25-30%-ն է երկար ժամանակով Հայաստանում մնալու. «Նրանք տնտեսությանը դրական զարկ տվեցին, բայց ներկայիս միտումները դժվար թե շարունակվեն։ Ընդհակառակը, բարձր բազայից ավելի դժվար կլինի հետագայում աճել։ Դրա հիմքում ընկած է 2023 թվականին ՀՆԱ-ի 4,2 %  աճի մեր կանխատեսումը»։

Իսկ տնտեսագետ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանի տնտեսությունը կկանգնի ճգնաժամի առաջ. «Հիմա հաշվի առնելով ընթացիկ տնտեսական ցուցանիշները կառավարությունը սպասարկում է պետական ​​պարտքը։ Իսկ եթե տեղափոխվածները հեռանան, մենք կունենանք օրենքով սահմանված սահմանը գերազանցող պետական ​​պարտք, և կհայտնվենք ճգնաժամային իրավիճակում։ Միջազգային կազմակերպություններից ու այլ պետություններից նոր վարկեր ներգրավելը արդեն դժվար կլինի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»
Самое популярное