Փաշինյանը սկսել է վերադասավորումները սեփական կառավարության շրջանակներում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը սկսել է վերադասավորումները սեփական կառավարության շրջանակներում, ընդ որում նրա միակ նպատակը բացառապես մեկն է՝ պետական համակարգի առանցքային պաշտոններին նշանալել միայն իրեն հավատարիմ անձանց,- կամ էլ մարդկանց, որոնք չունեն սեփական դեմք, ինքնություն և քաղաքական սկզբունքներ։
Այդ առումով փաշինյանական վարչախումբը նախապատվությունը տալիս է ոչ թե նույն «Քաղպայմանագրի» տարբեր ներկայացուցիչներին այլ նախկին իշխանություններից իրենց ժառանգություն մնացած թերմացքներին։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ազատումից և այլ պաշտոնի նշանակելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, որ այդ պաշտոնի համար նշանակվելու է Սոցիալական ապահովության փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։ Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում բացարձակապես ոչնչով աչքի չի ընկել և ընդամենը գործող նախարարի հլու կամակատարն է։
Թերևս հենց այդպիսի մարդ է անհրաժեշտ Նիկոլ Փաշինյանին ՄԻՊ պաշտոնում նշանակելու համար։ Առաջիկայում բազմաթիվ նման փոփոխություններ են լինելու, Փաշինյանը մտադիր է նաև փոխարինել տեսչական մարմինների ղեկավարներին՝ իրեն հավատարիմ մարդկանցով։ Պետական կառավարման համակարգում այս գործողությունները համակարգում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Վերջինս նախ հեռացնել է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակին խնդիրներ են ունեցել փաշինյանական իշխանության հետ, կամ էլ երբևէ որևէ սկզբունքային դիրքորոշում են արտահայտել այս կամ այն հարցի վերաբերյալ։
Հարությունյանը մտադիիր է բոլոր հնարավոր կադրերին փոխարինել իրեն հավատարիմ և վարկաբեկված անձանցով, որպեսզի ֆորսմաժորային իրավիճակում հնարավոր լինի ավելի շատ ազդել նրանց վրա, իսկ գործող իշխանությունների կազմում յուրաքանչյուրը ով երբևէ խնդիր է ունեցել իրեն սուպերպաշտոնյայի տեղ դրած աշխատակազմի տխրահռչակ ղեկավարի հետ, մոտ ապագայում կորցնելու է իր պաշտոնը։