Մոլդովայի նախագահը հնարավոր է համարել ռազմական դաշինքին միանալու համար չեզոքությունից հրաժարվելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽոշոր ռազմական դաշինքին միանալու համար Քիշնեւը կարող է փոխարինել իր չեզոքությունը, հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Politico-ի հետ զրույցում նա ընդունել է երկրի չեզոքությունից հրաժարվելու հավանականությունը։
Սակայն նա չի նշել դաշինքը, որին կարող է անդամակցել երկիրը։ «Հիմա լուրջ քննարկում է ընթանում՝ ի վիճակի՞ ենք արդյոք մենք պաշտպանել ինքներս մեզ, կարո՞ղ ենք դա ինքներս անել, թե՞ պետք է ավելի մեծ դաշինքի մեջ մտնել։ Եթե մենք՝ որպես ազգ, որոշակի պահի գանք այն եզրակացության, որ պետք է փոխել մեր չեզոքությունը, դա տեղի կունենա ժողովրդավարական գործընթացի միջոցով»,- ասել է նա։
Մոլդովան պետք է մշտական չեզոքություն պահպանի՝ համաձայն իր սահմանադրության։ Սա բացառում է հանրապետության մուտքը ՆԱՏՕ կամ ՀԱՊԿ։