Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտարարել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման միջնորդության պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Զրույցի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են նաև մարդասիրական օգնությունը, ուկրաինական կողմին էներգետիկ աջակցությունը և հացահատիկի վերաբերյալ գործարքը։ Զրույցի ընթացքում Էրդողանը ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման աշխատանքների կազմակերպման վրա։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան կարող է դիվանագիտական ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում։