Ուկրաինայի հարցով հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն․ Էրդողանի ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում կարծում են, որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է մասնակցեն Ուկրաինայի իրավիճակի շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպան կարող է հոգնել Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունից։ Հասարակությունը կարող է հայտարարել Կիևին հետագայում աջակցություն հայտնելու ցանկության բացակայության մասին, իսկ համաշխարհային հանրությունը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև «լուրջ բանակցությունների» համար պայմաններ ստեղծելու բավարար ցանկություն չի հայտնել։
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ աշխարհում հակամարտությունը շարունակելու տրամադրություն կա։ Ուստի նման պայմաններում չարժե խոսել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի մասին։