Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը կատարյալ թեկնածու է Հայաստանի Սու-30 կործանիչների կատարելագործման համար. Forbes

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը «շահագրգռված է», որ Հնդկաստանը զենք մատակարարի և կործանիչների օդաչուներ պատրաստի ռուսական արտադրության Սու-30ՍՄ «Ֆլանկեր» կործանիչների համար: Թեև նման պայմանավորվածությունն առայժմ չի հաստատվել, Նյու Դելին, անշուշտ, կարող է զգալիորեն բարելավել հայկական այս ինքնաթիռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Forbes ամսագիրը:

Հոդվածի հեղինակ Փոլ Իդոնը, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի ռազմական և քաղաքական հարցերի լուսաբանմամբ, գրում է, որ Հնդկաստանն ունի 272 Սու-30ՄԿԻ «Ֆլանկեր» կործանիչների հսկայական պարկ, որոնց մեծ մասը լիցենզիայով արտադրվել է Նյու Դելիի կողմից: 20 տարի շարունակ այսքան մեծ քանակությամբ կործանիչները շահագործելուց բացի, Հնդկաստանը նաև դրանց համար ձեռք է բերել և մշակել ահռելի քանակությամբ ոչ ռուսական սպառազինություն։

«Հնդկական Su-30ՄԿԻ-ին ամբողջ աշխարհում գործարկվող «Ֆլանկեր»-ներից առանձնացնում է այն, որ այն հիանալի կերպով ինտեգրում է տարբեր զենքեր, սենսորներ և ավիոնիկա ամբողջ աշխարհից», - հունվարին տեղական լրատվամիջոցներին ասել է այդ կործանիչները գործարկող փորձառու հնդիկ օդաչուն:

Այս հրթիռները, մասնավորապես, ներառում են տեղական BrahMos գերձայնային թևավոր հրթիռի օդային տարբերակը, որը Սու-30ՄԿԻ-ին տալիս է զգալի հակազդեցության հնարավորություն, և «օդ-օդ» դասի Astra տեսանելիությունից դուրս հրթիռը (BRAAM):

«Վերջին ամիսներին Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը նկատելիորեն աճել են։ Երևանը դարձել է հնդկական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) առաջին արտասահմանյան պատվիրատուն՝ 2022 թ.-ին պատվիրելով շուրջ 250 միլիոն դոլարի չորս մարտկոց: Բացի այդ, երկու երկրները մտահոգված են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև եռակողմ ռազմական կապերի աճով: Հետևաբար, Հայաստանի Սու-30-ների պարկի կատարելագործման ուղղությամբ նրանց համագործակցությունը խելամիտ կլինի», - նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը միևնույն ժամանակ ենթադրում է, որ Երևանը կարող է վերապահումներ ունենալ այս ինքնաթիռներում ավելի շատ ներդրումներ անելու առնչությամբ:

Հայաստանը 2019 թ.-ին ձեռք է բերել չորս Սու-30ՍՄ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բարձր է գնահատել ժամանակակից կործանիչների գնումը՝ հայտարարելով, որ երկիրը վերջապես առաջ է անցնում խորհրդային ժամանակաշրջանի էժան, ցածր տեխնոլոգիական, օգտագործված համակարգերի գնումներից:

«Հայկական «Ֆլանկեր»-ները գործի չեն դրվել Ադրբեջանի դեմ 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում, քանի որ դրանք չունեին կարևորագույն սպառազինություն, մասնավորապես՝ ուղղորդվող «օդ-երկիր» դասի զինամթերք: Այդ կործանիչները չկառավարվող հրթիռներով մարտի ուղարկելն, անկասկած, կհանգեցներ կորուստների և գրեթե ոչ մի նկատելի օգուտ չէր բերի մարտի դաշտում», - նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ պատերազմի ընթացքում ոչնչացրել է հայկական հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր՝ օգտագործելով իսրայելական արտադրության «Harop» ԱԹՍ-ներ։

Հոդվածում նշվում է, որ  Հայաստանն ի սկզբանե հույս ուներ ձեռք բերել առնվազն 12 Սու-30ՍՄ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք Հայաստանը ձեռք կբերի այս կործանիչներից ևս 8 հատ՝ հաշվի առնելով նախկին փորձը: Մյուս կողմից, ունեցած չորս ինքնաթիռները Ռուսաստանին հետ վաճառելը, ամենայն հավանականությամբ, նպատակահարմար չի լինի Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների լույսի ներքո: Անցյալ տարվա մարտին Երևանն արդեն հերքել էր լուրերն այն մասին, որ իր «Ֆլանկեր»-ը հետ է տեղափոխել Մոսկվա՝ այդ պատերազմում օգտագործելու համար:

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Սու-30-ների ձեռքբերումն Ադրբեջանի համար պատրվակ կծառայի՝ ձեռք բերելու Չինաստանի և Պակիստանի համատեղ մշակած JF-17 Thunder կործանիչը, ինչը ցանկացել է անել տարիներ շարունակ:

«Չինական PL-15 BVRAAM-ով զինված մեկ տասնյակ JF-17 Block 3 կործանիչները զգալիորեն կուժեղացնեն Ադրբեջանի օդուժը և, հավանաբար, կզրկեն Հայաստանին այն առավելությունից, որ կարող են տալ «Ֆլանկեր»-ները: Հետևաբար, Երևանը կարող է համաձայնել միջին ինչ-որ բանի», - նշում է Փոլ Իդոնը՝ հավելելով, որ դա կարող է լինել հնդիկ մասնագետների կողմից արդեն իսկ առկա չորս «Ֆլանկեր»-ների կատարելագործումը, որպեսզի դրանք որոշ չափով օգտակար դառնան Ադրբեջանի հետ հերթական հնարավոր պատերազմի դեպքում:

Հնդիկ ինժեներները կարող են մոդիֆիկացնել օդանավը, որպեսզի այն կարողանա կրել Astra և նույնիսկ BrahMos, ինչը հնարավորություն կտա Հայաստանին հարվածներ հասցնել Ադրբեջանի խորքերում գտնվող թիրախներին։ Բաքուն արդեն արդիականացրել է իր խորհրդային Սու-25 «Ֆրոգֆութ» գրոհային ինքնաթիռները, որոնք, ի թիվս այլ բաների,կարող են կրել թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ SOM հեռահար թևավոր հրթիռ։

«Նման պայմանավորվածությունը կարող էր օգնել Հայաստանին պահպանել դեմքը՝ ապացուցելով, որ «Ֆլանկեր»-ի սկզբնական ձեռքբերումը լիակատար վատնում չէր՝ շնորհիվ այն եզակի հնարավորությունների, որոնք կարող է տրամադրել Հնդկաստանը», - եզրափակում է հոդվածի հեղինակը։ 

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
Самое популярное